ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Եթե այսօր լռենք, վաղը մեր պատմությունը գրվելու է առանց մեզ

Եթե այսօր լռենք, վաղը մեր պատմությունը գրվելու է առանց մեզ
26.07.2025 | 16:02

Ի՞նչ խաղաղություն, երբ հայ գերիները մնում են ադրբեջանական բանտերում՝ հեռու իրենց ընտանիքներից, հեռու արդարությունից։ Երբ նրանց վերադարձը չի բանակցվում որպես մարդասիրական հրամայական։ Երբ նրանց ճակատագիրը ծածկված է պետական լռության վարագույրով։

Ի՞նչ հաշտություն, երբ ողջ Արցախը՝ հազարամյակների մեր հայրենիքը, հայաթափվեց մեկ շաբաթում։ Մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր տունը, իր գերեզմանները, եկեղեցիները, մանկապարտեզներն ու դպրոցները։

Ի՞նչ պետություն, երբ մեր բանտերը լցված են քաղբանտարկյալներով, իսկ պետական ճշմարտությունը վերածվել է միակողմանի իշխանական քարոզչության։ Երբ այլակարծությունը համարվում է դավաճանություն, իսկ հայրենասիրությունը՝ վտանգ։

Հայաստանը աստիճանաբար վերածվում է պետության, որտեղ լռելն է անվտանգ, իսկ պայքարելը՝ հանցանք։

Ասում ես «Արցախ»՝ դառնում ես անցանկալի կամ քաղբանտարկյալ։

Ասում ես «ազատություն գերիներին»՝ ասում են՝ «բանակցային թեմա է, մի խանգարեք»։

Ասում ես «արդարություն», պատասխանում են՝ «ժամանակը չէ»։

Բայց ժամանակը հենց հիմա է։ Լռության գինը՝ գերիների կորուստն է, Արցախից արտաքսված ժողովուրդը, և ազատ հայ մտքի բանտարկումը։ Դա գին է, որը վճարում է ողջ հայ ժողովուրդը։ Եվ եթե մենք լռենք, այդ գինը անընդհատ բարձրանալու է։ Ոչ մի պետություն չի կառուցվել պարտության հողի վրա։ Ոչ մի ազատություն չի նվաճվել ստվերում, լռելով։ Եթե մենք այսօր լռենք, վաղն արդեն մեր պատմությունը գրվելու է առանց մեզ։ Արժանապատիվ խաղաղությունը սկսվում է ճշմարտությամբ։ Իսկ ճշմարտությունն այսօր գոռում է՝ ազատություն հայ գերիներին, ազատություն քաղաքական բանտարկյալներին, վերադարձ Արցախին որպես հայության ճշմարիտ ժառանգություն։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 14678

Մեկնաբանություններ

lass="post-type-1-thumb-cell">Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին
Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին